«Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»՝ Ալեխանդրո Գարնաչոյի հետ փոխանակելու գործարքի շրջանակներում, հայտնում է Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» նախկինում 21-ամյա ֆուտբոլիստին գնահատում էին 70 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն քիչ հավանական է, որ որևէ թիմ այդ գումարով գնի արգենտինացուն՝ հաշվի առնելով նրա դիրքը ակումբում, որը ցանկանում է վաճառել խաղացողին։
Նախորդ մրցաշրջանում Գարնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը: