Հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» ամբողջությամբ համաձայնեցրել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուի տրանսֆերի բոլոր պայմանները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի վերաբերյալ բոլոր մանրամասներն արդեն ճշտված են, և շուտով սպասվում է Թուրինի ակումբի կողմից պաշտոնական հայտարարություն՝ Կոնսեյսաոյի վերադարձի մասին։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը նախկինում ևս հանդես է եկել «Յուվենտուսի» համակարգում, իսկ այժմ վերադառնում է ավելի փորձառու ու մրցունակ մակարդակում՝ թիմի հարձակման գիծը ուժեղացնելու ակնկալիքով