Ուրբաթ օրը Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը ստացավ Պետական «Արժանիքի շքանշանը»։
Սա տեղի ունեցավ Գրայֆսվալդ քաղաքում՝ «Ռեալ Մադրիդի» և «Բավարիայի» նախկին աստղի հայրենի քաղաքում։ Գրայֆսվալդը նույնիսկ մեկ օրով վերանվանվեց Տոնի Կրոսի պատվին։ Քաղաքի մուտքերի մոտ կարելի է տեսնել քաղաքի ժամանակավոր անվամբ՝ Կրոսվալդ, ցուցանակներ։
Կրոսին պետական շքանշանը հանձնելու արարողությունը տեղի ունեցավ «Ֆոլկսշտադիոն» մարզադաշտում, որտեղ Տոնին սկսել է իր ֆուտբոլային կարիերան 90-ականներին։ Հիշեցնենք, որ Թոնի Կրոսն ավարտել է իր խաղացողի կարիերան 2024 թվականի ամռանը՝ 34 տարեկան հասակում Եվրոպայի առաջնությունում խաղալուց հետո։