TNT Sports․ 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը

TNT Sports-ը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։

Ցուցակում առաջինը «Բարսելոնայի» հարձակվող Լամինե Յամալն է։ Նախկինում նա ընդամենը երրորդն էր։ ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան երկրորդն է, իսկ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, որը նախկինում լավագույն տասնյակում չէր, բարձրացել է երրորդ հորիզոնական։

2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը, ըստ՝ TNT Sports-ի․

1. (3) Լամին Յամալ (Բարսելոնա)

2. (1) Վիտինյա (ՊՍԺ)

3. Քոուլ Պալմեր (Չելսի)

4. (2) Ուսման Դեմբելե (ՊՍԺ)

5. (4) Ռաֆինյա (Բարսելոնա)

6. (5) Նունու Մենդեշ (ՊՍԺ)

7. (6) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ)

8. (7) Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)

9. (8) Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ)

10. (9) Կիլիան Մբապպե (Ռեալ Մադրիդ)։