Կոտդիվուարցի հարձակվող Ադամա Մեիտեն պայմանագիր է ստորագրել Երևանի «Արարատի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը «Արարատ» է տեղափոխվել իր երկրի JMG Ջեկանու ակադեմիայից։
2004 թվականի ապրիլի 20-ին ծնված և 182 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երեք տարի ժամկետով։