Արգենտինացի կիսապաշտպանը մշտական հիմունքներով տեղափոխվել է «Կոմո»

Արգենտինացի կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն մշտական հիմունքներով կմնա իտալական «Կոմոյում»։ Հնարավոր տրանսֆերի մասին 10 օր առաջ գրել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այժմ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է։ 21-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել։

«Կիսապաշտպան՝ խաղի բացառիկ տեսլականով, տեխնիկական հմտությամբ և մարտավարական հասկացողությամբ», – այսպես է ֆուտբոլիստին բնութագրել իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Անցյալ մրցաշրջանում Պերոնեն, որը խաղում է հենակետային գոտում, խաղացել է 26 խաղ, ստացել 6 նախազգուշացում և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։