Պիեր-Էմերիկ Օբամեյանգը լքել է «Ալ-Քադասիան»

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադասիան»։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է համագործակցության դադարեցման մասին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գաբոնցի ֆուտբոլիստով հետաքրքրված են Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ակումբներ։

36-ամյա Օբամեյանգը Սաուդյան Արաբիայի ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը «Մարսելից»։ Մրցաշրջանի ընթացքում հարձակվողը 51 խաղում խփել է 30 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։