Նոր տեղեկություն Լուիս Դիասի՝ «Բավարիա» հավանական տեղափոխության վերաբերյալ

«Բավարիան» շարունակում է աշխատել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ: Գերմանական Sky-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը հոդված է հրապարակել բանակցությունների ներկա իրավիճակի մասին:

Դիասը ոչ միայն տեղեկացրել է «Լիվերպուլին» հեռանալու իր ցանկության մասին, այլև հստակեցրել է, որ ցանկանում է հայտնվել «Բավարիայում», եթե հնարավոր լինի: 28-ամյա կոլումբիացու տրանսֆերը հաստատվել է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի կողմից:

Դիասի և «Բավարիայի» միջև դեռևս լիարժեք համաձայնություն չկա, բայց պայմանագրի պայմանները խնդիր չեն լինի: Շատ ավելի կարևոր է, որ մյունխենյան թիմը համաձայնության գա «Լիվերպուլի» հետ: Հակառակ դեպքում Լուիսը կարող է մեկնել մեկ այլ ակումբ: «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել, բայց դեռևս չի կարող իրեն թույլ տալ գրանցել խաղացողին