Նոր տեղեկություն Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ

«Յուվենտուսը» առաջադեմ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ վինգեր Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ: La Repubblica-ի տվյալներով՝ թուրինյան ակումբի տնօրեն Դամիեն Կոմոլլին նպատակ ունի գործարքը կնքել մինչև հուլիսի 24-ը, երբ «բիանկոներիները» կսկսեն նախամրցաշրջանային մարզումները։

Սանչոյի գործակալն արդեն ժամանել է Թուրին՝ «բիանկոներիի» հետ բանակցությունները ավարտելու համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» սկզբում խաղացողի համար պագանջել էր 25 միլիոն եվրո, բայց «Յուվենտուսը», հավանաբար, կկարողանա բանակցել ավելի ցածր գնի շուրջ: Թուրինյան ակումբի վերջին առաջարկը, որը արվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» այս շաբաթվա սկզբին, կազմել է մոտ 17 միլիոն եվրո: