«Միլանը» հայտարարել է դարպասապահ Պիետրո Տերաչանոյի հետ պայմանագիր կնքելու մասին, ով «Ֆիորենտինայի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո դարձել է ազատ գործակալ։
35-ամյա դարպասապահը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
2024/25 մրցաշրջանում Տերաչանոն «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած 10 խաղում բոլոր մրցաշարերում բաց է թողել 15 գոլ՝ երկու խաղում դարպասը անառիկ պահելով։