«Միլանի» դարպասապահը տեղափոխվել է «Ատալանտա»

«Ատալանտան» հայտարարել է «Միլանի» դարպասապահ Մարկո Սպորտիելոյի տրանսֆերի մասին, որի պայմանագիրը «ռոսոներիի» հետ նախկինում լրացել էր։

33-ամյա դարպասապահը «Ատալանտայի» երիտասարդական թիմի սան է և 2012-ից 2023 թվականներին խաղացել է «Բերգամասկիի» հիմնական թիմում։

Անցած մրցաշրջանում Սպորտիելոն «Միլանի» կազմում անցկացրել է 3 խաղ բոլոր մրցաշարերում և բաց է թողել 2 գոլ՝ մեկ խաղում պահպանելով անառիկ դարպաս