«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան խոսել է Նոնի Մադուեկեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Վինգերը «Արսենալին» միացել է «Չելսիից»։
«Մենք բոլորս շատ ուրախ ենք ողջունել Նոնի Մադուեկեին թիմում։ Նոնին խոստումնալից և հզոր երիտասարդ խաղացող է, որի վերջին մրցաշրջաններում ցուցադրած խաղերն ու վիճակագրությունը բարձր մակարդակի են եղել։ Նա Պրեմիեր լիգայի ամենատաղանդավոր վինգերներից մեկն է։ 23 տարեկանում Նոնին արդեն ունի ակումբային և միջազգային ֆուտբոլի փորձ, ինչպես նաև շատ լավ գիտի Պրեմիեր լիգան», – ասել է Արտետան, որի խոսքերը մեջբերված են «Արսենալի» կայքում։