«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Բրենտֆորդի» հետ 25-ամյա հարձակվող Բրայան Մբեմոյի տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ տրանսֆերի գումարը կարող է հասնել 71 միլիոն ֆունտ ստեռլինգի, որից 6 միլիոնը բոնուսներ են։
Անցած մրցաշրջանում Մբեմոն ակումբային մակարդակով անցկացրել է 42 խաղ՝ խփելով 20 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։