Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան և ավագ Լուկաս Վասկեսը կարող է շարունակել իր կարիերան «Յուվենտուսում»։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան՝ գործակալները իսպանացուն առաջարկել են թուրինյան ակումբին։ Միաժամանակ նշվում է, որ 34-ամյա խաղացողը «Յուվենտուսի» համար ներկայիս տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթ նպատակ չէ։

Վասկեսն այժմ ազատ գործակալ է։ Նա 10 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 402 հանդիպում՝ նվաճելով 23 տիտղոս։