«Լիվերպուլը» պատրաստ է 100 միլիոն եվրո ծախսել հերթական խոշոր տրանսֆերի համար

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»։

Daily Mail-ի տվյալներով՝ մերսիսայդցիները պատրաստ են առաջարկ անել 23-ամյա ֆրանսիացու համար, որի արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստն նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլում» կարիերան շարունակելու հարցում։

Նախկինում հաղորդվել էր, որ հարձակվողն արդեն համաձայնության է եկել մերսիսայդցիների հետ 6 տարվա պայմանագրի շուրջ։ Նրանով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։ Նա մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, իսկ «կաչաղակները» հրաժարվել են բանակցություններից։