Ժոզե Մոուրինյոն՝ Պորտուգալիա վերադառնալու մասին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է Պորտուգալիա վերադառնալու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Portuguese Soccer-ը։

«Ես անպայման կվերադառնամ Պորտուգալիա։ Դա դեռ տեղի չի ունեցել, բայց տեղի կունենա։ Ոչ այն պատճառով, թե զգում եմ՝ մոտ եմ կարիերայիս ավարտին։ Բացարձակապես ո՛չ. ես շատ հեռու եմ դրանից։

Ես չեմ ուզում վերադառնալ Պորտուգալիա հանգստի կամ կարիերայիս վերջին տարիների համար։ Ուզում եմ վերադառնալ այնտեղ՝ կարիերայիս գագաթնակետին լինելով», – նշել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2024 թվականի ամռանը ստանձնեց թուրքական գրանդի՝ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ ակումբը շուտով կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։