«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն համաձայն է շարունակել կարիերան Թուրքիայի առաջնությունում, եթե Եվրոպայում նոր ակումբ չգտնի։ Այս մասին հայտնել է լրագրող Յագիզ Սաբունօղլուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի ֆուտբոլիստը թուրքական ակումբներին պայման է առաջադրում՝ խաղացողը ցանկանում է մրցաշրջանի ընթացքում ստանալ առնվազն 15 միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալական «Յուվենտուսը» ակտիվորեն հետաքրքրված է Սանչոյով և «մանկունյանցիներին» առաջարկել է 17.3 միլիոն եվրո հարձակվողի համար։
Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 28 միլիոն եվրո։