Իսկո․ «Ես ուզում եմ ընտրել ֆուտբոլը թողնելու պահը, այլ ոչ թե ֆուտբոլը լքի ինձ»

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն հստակեցրել է, որ ներկայումս ապրում է իր փառահեղ կարիերայի, թերևս, լավագույն շրջանը։ «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացողը ամեն կերպ հստակեցրել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում։

«Ես ուզում եմ ընտրել ֆուտբոլը թողնելու պահը, այլ ոչ թե ֆուտբոլը լքի ինձ», – Իսկոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։

Հիշեցնենք, որ Իսկոն այս տարի կլինի «Բետիսի» ավագը, ակումբի մարզիչ Մանուել Պելեգրինին նրան է վստահել այս կարգավիճակը՝ որպես ֆուտբոլիստի արժանիքների նկատմամբ հարգանքի նշան։