Իտալական «Ինտերը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է Il Corriere dello Sport-ը, նիգերիացի ֆուտբոլիստը ներկայումս համարվում է միլանյան գրանդի հարձակման գիծը համալրելու հիմնական թեկնածուն։
26-ամյա Լուկմանը հանդես է գալիս «Ատալանտայում» 2022 թվականի ամռանից, երբ տեղափոխվեց գերմանական «Լայպցիգից» 10.85 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ պահից ի վեր նա մասնակցել է 118 հանդիպման, խփել 52 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ դառնալով բերգամցիների առաջատարներից մեկը։
Լուկմանի պայմանագիրն «Ատալանտայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը, և ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է շուրջ 50 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Աթլետիկո Մադրիդը»։
Բացի Լուկմանից, «Ինտերի» ուշադրության կենտրոնում են մի շարք այլ հարձակվողներ, այդ թվում՝ բելգիացի Լոիս Օփենդան (Լայպցիգ), մարոկկացի Էլես Բեն Սեգիրը (Մոնակո), ֆրանսիացի Քրիստոֆեր Նկունկուն (Չելսի) և արգենտինացի Ալեխանդրո Գարնաչոն (Մանչեսթեր Յունայթեդ), ում թեկնածությունն առաջարկել է նրա գործակալը։
Միլանյան ակումբը նպատակ ունի ձեռք բերել արագություն և տեխնիկա ունեցող հարձակվող, որը կհամապատասխանի ոչ միայն թիմի ավանդական 3-5-2 խաղային սխեմային, այլև ավելի հարձակողական 3-4-2-1 կամ 4-3-3 դասավորություններին։