Ջանլուիջի Դոննարուման կարող է լքել ՊՍԺ-ն

Իտալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են իրենց շարքերը համալրել 26-ամյա դարպասապահով։ Ջանլուիջիի արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Իտալացու ներկայիս պայմանագիրը փարիզցիների հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում Դոննարումման ֆրանսիական թիմի կազմում անցկացրել է 47 խաղ։ Դարպասապահը բաց է թողել 43 գոլ, իսկ 17 խաղում անառիկ է պահել դարպասը։