«Բարսելոնան» հետաքրքրված է 15-ամյա հարձակվողի ծառայություններով

«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Կոպենհագենի» երիտասարդական թիմի 15-ամյա հարձակվող Ռայան Բարգիի տրանսֆերի շուրջ, ով 19-ամյա Ռունի Բարգիի եղբայրն է, ով վերջերս է միացել կատալոնական ակումբին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Ռայանի պայմանագիրը «Կոպենհագենի» հետ լրացել է, սակայն դանիական ակումբը փորձում է երկարաձգել պայմանագիրը երիտասարդ շվեդի հետ։ Կատալոնացիները ցանկանում են անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ և նրան ուղարկել «Լա Մասիա»՝ զարգացման համար։

Նշվում է, որ Ռայանը տաղանդավոր խաղացող է, որին շատ եվրոպական ակումբներ ցանկանում են տեսնել իրենց ակադեմիայում։