«Բարսելոնան» հայտարարել է վերանորոգված մարզադաշտի բացման հետաձգման մասին

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում, որում խոսվում է վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտի բացման հետաձգման մասին։

Կատալոնացիները նախատեսում էին օգոստոսի 10-ին վերանորոգված մարզադաշտում անցկացնել Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունը «Կոմոյի» դեմ։ Սակայն «Բլաուգրանան» չի ստացել նախնական լիցենզիան, քանի որ բոլոր աշխատանքները չեն կարողացել ավարտվել ժամանակին։

«Բարսելոնայի» և «Կոմոյի» միջև խաղը կկայանա «Յոհան Կրոյֆի» անվան մարզադաշտում։ Հիշեցնենք, որ «Կամպ Նոու» մարզադաշտի լիարժեք բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը, երբ կավարտվեն տանիքի աշխատանքները։ «Բարսելոնան» անցյալ մրցաշրջանում հաղթել է ներքին ասպարեզում անցած բոլոր երեք մրցաշարերում։