Ալեխանդրո Գարնաչոն կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի ծառայություններով, հաղորդում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ բիրմինգհեմյան ակումբից բացի, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Թոթենհեմը»։ Գարնաչոյով հետաքրքրված էր նաև «Ատլետիկո Մադրիդը», սակայն հարձակվողն ինքը ցանկանում է մնալ Անգլիայի առաջնությունում։

Նախկինում «մանկունիացիները» Գարնաչոյին գնահատում էին 70 միլիոն ֆունտ ստեռլինգ (81 միլիոն եվրո), սակայն քիչ հավանական է, որ ակումբները պատրաստ լինեն այժմ առաջարկել նման գումար՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև առկա կոնֆլիկտը։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 58 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։