Երեք ֆուտբոլիստներ կարող են հեռանալ «Բարսելոնայից»

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է առաջիկա օրերին հրաժեշտ տալ միանգամից երեք ֆուտբոլիստի։ Ինչպես հաղորդում է իսպանական Diario Sport պարբերականը, ակումբը այլևս չի նախատեսում շարունակել համագործակցությունը դարպասապահ Ինյակի Պենյայի, հարձակվող Պաու Վիկտորի և կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի հետ։

Այս փոփոխությունները նպատակ ունեն թիմը բարելավել ու կայունացնել կազմը՝ նախքան ասիական տուրնեի մեկնարկը։ Նշենք, որ այդ շրջագայությունը նախատեսված է որպես նախապատրաստական փուլ՝ նոր մրցաշրջանին ընդառաջ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի գավաթը։ Նոր մրցաշրջանը Լա Լիգայում կմեկնարկի օգոստոսի կեսերին, երբ «կապտանռնագույնները» մրցակցի դաշտում ուժերը կչափեն «Մալյորկայի» հետ։