Անգլիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է 23-ամյա կիսապաշտպանով։ Փարիզյան գրանդի ղեկավարությունը պատրաստ է գերազանցել տրանսֆերային ռեկորդը և անգլիացու համար առաջարկել 250 միլիոն եվրո։
Պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև Նեյմարի գործարքն է։ Փարիզցիները բրազիլացուն ձեռք բերեցին 222 միլիոնով։
Հիշեցնենք, որ Պալմերը դարձավ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիացու պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականի կեսերը։