Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանի ծառայություններով

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստով։

Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ 22-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը «սերուցքայինների» հետ լրանում է 2029 թվականի ամռանը։

Իսպանիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում Կամավինգան անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։