«Ատլետիկո Մադրիդը» իր պաշտոնական կայքում հայտարարել է 24-ամյա կիսապաշտպան Տիագո Ալմադայի հետ պայմանագիր կնքելու մասին, ով նախկինում հանդես է եկել «Բոտաֆոգոյում»։
Արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
2025 թվականի ձմռանը Ալմադան վարձավճարով տեղափոխվել է «Լիոն»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը 20 խաղում խփել է երկու գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։