ՊՍՎ-ի հարձակվող Նոա Լանգը միացել է «Նապոլիին»։
«Նապոլին» հայտարարել է 26-ամյա հոլանդացի հարձակվողի տրանսֆերի մասին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում հարձակվողը 29 խաղում խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Լանգը Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 14 խաղ և խփել 3 գոլ։