Միկելե դի Գրեգորիոն պատասխանել է «Մանչեսթեր Սիթիին»

Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Յուվենտուսի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոնպատասխանել է «Մանչեսթեր Սիթիին»։ Ինչպես փոխանցում է Tuttosport-ը, անգլիական գրանդը վերջին շաբաթներին ակտիվորեն հետաքրքրվում էր երիտասարդ դարպասապահի ծառայություններով։

Չնայած նրան, որ Դի Գրեգորիոն համարվում է ներկայումս ամենախոստումնալից իտալացի դարպասապահներից մեկը, 26-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է մնալ Թուրինում։ Նա «Յուվենտուսին» միացել է անցյալ ամառ «Մոնցայից» և նպատակ ունի դառնալ թիմի հիմնական դարպասապահը՝ պայքարելով մեկնարկային կազմում տեղ ունենալու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դի Գրեգորիոն շոյված է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությամբ, սակայն նրա առաջնային նպատակն է ամրապնդել դիրքերը «Յուվենտուսում» և ապացուցել իր տեղը մեծ ակումբում։

Նշենք, որ Թուրինյան ակումբը ներկայումս անցումային փուլում է և ձգտում է երիտասարդացնել կազմը՝ կառուցելով մրցունակ թիմ՝ նոր գլխավոր մարզիչ Տիագո Մոտտայի գլխավորությամբ։