Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստորագրել է իր հաջորդ պայմանագիրը «Միլանի» հետ։
Սա նշանակում է, որ հայտնի ֆուտբոլիստը դեռ զգում է, որ ուժ ունի խաղալու ամենաբարձր մակարդակում։ Լրագրողները նրան հարցրել են նրա մարզական երիտասարդության գաղտնիքի մասին։ Ահա, թե ինչ է պատասխանել Լուկան.
«Դա ֆուտբոլի, խաղի հանդեպ սերն է։ Ես դեռ զգում եմ իմ ներսում կրակը, դա ինձ մոտիվացնում է ամեն ինչ նվիրվել իմ աշխատանքին։ Ես չեմ կարծում, որ դա որևէ հատուկ գաղտնիք է․ ֆուտբոլի հանդեպ սերն է պատճառը», – ասել է Մոդրիչը, որի խոսքերը մեջբերել է pianetamilan.it-ը։ Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Ռեալ Մադրիդում»