Լուիս Դիասը կարող է տեղափոխվել սաուդյան թիմ

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հետ, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն ցանկանում է տեսնել կոլումբիացուն եզրում, որպեսզի նա ստեղծի հնարավորություններ նրա համար և կատարի գոլային փոխանցումներ։ Նշվում է, որ «Ալ-Նասրը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո, որը պահանջում է «Լիվերպուլը»։

Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել էին «Բավարիայի» առաջարկը կոլումբիացի ֆուտբոլիստի համար՝ 67.4 միլիոն եվրոյով։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 50 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։