Իսպանացի ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ով վերջերս լքել էր «Ռեալ Մադրիդը», կարող է տեղափոխվել «Վիլյառեալ»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը հետաքրքրված է Վասկեսին ձեռք բերելով։ Ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ թիմին միանալուն։ Տրանսֆերի շուրջ բանակցությունները ակտիվ փուլում են։
Պաշտպանը իսպանական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից։ Ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 402 խաղ, խփել 38 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։