«Լիվերպուլը» բանակցություններ է վարում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ կողմերը համաձայնության են եկել վեց տարվա պայմանագրի պայմանների շուրջ։
23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել միայն «Լիվերպուլ»։ Վերջին 24 ժամվա ընթացքում Էկիտիկեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։ «Նյուքասլը» հրաժարվել է բանակցություններից։
«Լիվերպուլի» և «Այնտրախտի» միջև բանակցությունները ներկայումս շարունակվում են։
Ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում անցկացրած 64 խաղում խփել է 26 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։