«Լիվերպուլը» և «Բավարիան» հետաքրքրված են Ֆրանսիայի հավաքականի պաշտպանով

«Լիվերպուլը» և «Բավարիան» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Կաստելո Լուկեբայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա 90 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։ Նշվում է, որ գերմանական ակումբը չի մտադիրվում ամեն գնով պահել խաղացողին և կարող է քննարկել ավելի փոքր գումարի դիմաց շահավետ տրանսֆերային առաջարկներ։

Երկու տարի առաջ «Լայպցիգը» «Լիոնից» գնեց ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյով։ Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո։