«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, արձագանքել է որդու հասցեին ուղղված քննադատությանը։
Ֆուտբոլիստը վերջերս նշել է իր 18-ամյակը։ Խնջույքին մասնակցել են գաճաճություն ունեցող մարդիկ։ Դրանից հետո գաճաճության հետ կապված ախոնդրոպլազիայով և այլ կմախքային դիսպլազիաներով մարդկանց ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ մեղադրելով իսպանացուն զվարճանքի համար գաճաճներ վարձելու մեջ, իսկ Սոցիալական իրավունքների նախարարությունը խնդրել է հետաքննություն սկսել։
«Ես քննադատություն չեմ լսում, ես լսում եմ իմ սեփական կարծիքը։ Եվ իմ կարծիքն այն է, որ որդիս ամեն ինչ ճիշտ է անում, այդքանը։ Պարզապես մարդիկ, իրենց ուշադրություն դարձնելու փոխարեն, նայում են ուրիշներին և հետո մեռնում նախանձից։ Սա նրանց խնդիրն է։
Նա երիտասարդ տղա է։ Մարդիկ պետք է հասկանան, որ նա նոր է լրացել 18 տարեկանը, և նա նաև իրավունք ունի մի փոքր վայելել կյանքը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ նա պրոֆեսիոնալ մարզիկ է, բայց նա երեխա է, ինչպես բոլորը», – Նասրաուիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։