«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ցանկանում է իր ժառանգությունը թողնել կատալոնական ակումբում:
Հուլիսի 16-ին 18-ամյա իսպանացին ստացավ 10 համարի մարզաշապիկը:
«Հուսով եմ՝ ժառանգություն կթողնեմ՝ ինչպես Մեսսին, Մարադոնան կամ Ռոնալդինյոն: Սրանք ակումբի երեք լեգենդներն են: Յուրաքանչյուր երեխա երազում է նրանց նման լինել: Ես նրանցից յուրաքանչյուրից ամեն ինչ կվերցնեի, և շնորհակալ եմ այն բանի համար, ինչ նրանք տվել են ակումբին», – Յամալի խոսքերն է մեջբերում As-ը:
Անցած մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։