«Յուվենտուսի» հարձակվողը կտեղափոխվի «Մարսել»

Ֆրանսիական «Մարսելը» մոտ է ամերիկացի եզրային հարձակվող Թիմոթի Վեայի տրանսֆերին։ Այս մասին տեղեկացնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Մարսելյան ակումբը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ։ Կողմերը քննարկում են պարտադիր գնման իրավունքի ներառմամբ վարձակալության տարբերակը։ Թեև տրանսֆերի վերջնական գումարը դեռ համաձայնեցված չէ, սակայն գործարքը մոտ է ավարտին։

Հաղորդվում է, որ Վեան արդեն տվել է իր համաձայնությունը տեղափոխությանը և ցանկանում է հանդես գալ Լիգա 1-ում։ «Մարսելի» հետաքրքրությունը Վեայի նկատմամբ նոր չէ․ դեռևս այս տարվա հունիսին տեղեկություններ էին շրջանառվում ակումբի հետաքրքրվածության մասին։

Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսին» էր միացել 2023 թվականին «Լիլից», սակայն Թուրինում այդպես էլ չկարողացավ լիարժեքորեն դրսևորվել։