«Լեսթերի» նախկին հարձակվող Ջեյմի Վարդին, ով ներկայումս ազատ գործակալ է, կարող է շարունակել իր կարիերան անգլիական մեկ այլ ակումբում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել 38-ամյա վետերանի հետ։ «Կարմիր սատանաները» Ջեյմիին դիտարկում են որպես Ռասմուս Հյոլունդի փոխարինող։
Դանիացին կարող է լքել մանկունիանցիներին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հիշեցնենք, որ Վարդին «Լեսթերի» գույները պաշտպանում է 2012 թվականից։ Ջեյմին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 342 հանդիպում՝ խփելով 145 գոլ և կատարելով 50 գոլային փոխանցում։