Հարձակվող Վինիսիուս Ժունիորը դանդաղեցրել է «Ռեալ Մադրիդի» հետ իր պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները: Fichajes-ի տվյալներով՝ Վինիսիուսը և նրա ներկայացուցիչները ցանկանում են ժամանակ շահել և գնահատել խաղացողի բոլոր տարբերակները միջնաժամկետ հեռանկարում:
Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Եթե նա չերկարաձգի պայմանագիրը, ապա հաջորդ ամռանը՝ պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ, հետաքրքրված ակումբների համար ավելի հեշտ կլինի նրա հետ պայմանագիր կնքել:
Այլ կերպ ասած՝ Վինիսիուսը փորձում է իր ճակատագիրը պահել իր ձեռքում: «Ռեալ Մադրիդը» գոհ չէ Վինիսիուսի դիրքից: «Արքայականները» պատրաստ կլինեն քննարկել 25-ամյա բրազիլացի աստղին այս ամռանը տրանսֆերի հնարավորությունը, որպեսզի նրան վաճառեն հնարավորինս բարձր գնով:
Transfermarkt պորտալը Վինիսիուսին գնահատում է 170 միլիոն եվրո