Հայտնի է՝ որքան գումար է պահանջում «Յուվենտուսը» Դուշան Վլահովիչի դիմաց

«Յուվենտուսը» նշել է նվազագույն գինը, որի դիմաց պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Դուշան Վլահովիչից։

Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը մտադիր է սերբ հարձակվողի համար ստանալ առնվազն 25 միլիոն եվրո։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Միլանը» հետաքրքրված է Վլահովիչով։

Նախորդ մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում խփել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ լրանում է 2026 թվականին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։