Իտալական «Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակում ձեռք բերել «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին։ Ինչպես հայտնում է ճանաչված ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը պատրաստ է առաջարկել 40 միլիոն եվրո նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի դիմաց։
27-ամյա հարձակվողը դրականորեն է տրամադրված «Ինտեր» տեղափոխության հարցում և ներկայումս բանակցություններ է վարում միլանյան գրանդի հետ՝ անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելու նպատակով։
Լուքմանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն», սակայն իսպանական ակումբը կարող է քայլեր ձեռնարկել միայն հարձակման գծում կատարելիք վաճառքից հետո։
Ադեմոլա Լուքմանը «Ատալանտային» միացել է 2022 թվականի օգոստոսին և մինչ օրս անցկացրել է 118 հանդիպում՝ գրանցելով 52 գոլ և 25 գոլային փոխանցում։ Նիգերիացի ֆուտբոլիստը թիմի առաջատարներից մեկն է՝ աչքի ընկնելով կայուն արդյունավետությամբ և բազմակողմանի հարձակողական խաղով։