«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ կատալոնական ակումբը չի պատրաստվում կիսապաշտպանությունը նոր խաղացողներով ուժեղացնել։
«Բարսելոնայի կիսապաշտպանությունը գերծանրաբեռնված է։ Եթե մեզ մոտ նոր խաղացող գա, նա անպայման կիսապաշտպան չի լինի, մենք այդ դիրքում նոր համալրում չենք ունենա», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն է 2024 թվականի մայիսից։ Անցյալ մրցաշրջանում նրա թիմը նվաճել է Լա Լիգայի տիտղոսը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։