Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրին» խնդրել է ձեռք բերել «Լիվերպուլի» աստղին

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասը կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայում։

Sport.es-ի տվյալներով՝ «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ խնդրել է ակումբի ղեկավարությանը ձևակերպել կոլումբիացու տրանսֆերը։

Նշվում է, որ «Ալ-Նասրը» պատրաստ է բավարարել «Մերսիսայդցիների» պահանջը և վճարել 100 միլիոն դոլար խաղացողի համար։

Անցած մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։