Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորի» հետ։ Հանդիպումը ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով 5-0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, Ալեմաոն և Մարիուս Նուբիսին, ևս մեկ ինքնագոլ գրանցվեց:
Այսպիսով, «Փյունիկը» ընդհանուր 5-1 հաշվով առավելության հասավ «Տրե Ֆիորիի» նկատմամբ և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դյորի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ հուլիսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին։