Ժոան Գամպերի գավաթի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Կոմո» խաղը, որը նախատեսված է օգոստոսի 10-ին, կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում։
Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբն արդեն ստացել է քաղաքային իշխանություններից առաջին լիցենզիան, սակայն սահմանափակ թվով հանդիսականներ ընդունելու համար պահանջվում է ևս մեկ թույլտվություն։
Ակումբի ներսում լիահույս չեն, որ անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ կհասցնեն ձևակերպել մինչև նշված ժամկետը։ Վերջնական որոշումը կկայացվի հինգշաբթի կամ ուրբաթ օրը։
Հիշեցնենք, որ «Կամպ Նոուն» դեռևս վերանորոգման փուլում է, իսկ նրա ամբողջական բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Մինչ այդ «Բարսելոնան» տնային հանդիպումները շարունակում է անցկացնել այլ մարզադաշտերում։