Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։ Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Շիրան, իսպանական գրանդն արդեն պաշտոնական տրանսֆերային առաջարկ է ներկայացրել անգլիական ակումբին։
«Բլաուգրանայի» ղեկավարությունը ցանկանում է վինգերին վարձակալել՝ հետագա գնելու հնարավորությամբ։ Նշվում է, որ այդ իրավունքը կարող է դառնալ պարտադիր՝ կախված ֆուտբոլիստի ցուցադրած խաղից նոր թիմում։
Մյուս կողմից՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամբողջությամբ բաժանվել 27-ամյա հարձակվողից, եթե «Բարսելոնան» համաձայնի վճարել 45 միլիոն եվրոյի չափով տրանսֆերային փոխհատուցում։