«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն որոշել է իր առաջիկա ծրագրերը, ըստ լրագրող Նիկոլո Շիրայի։
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել «Մառախլապատ Ալբիոնը» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Գարնաչոյի նկատմամբ հետաքրքրություն կա նաև այլ առաջնություններից, բայց խաղացողը ցանկանում է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Արգենտինացու շուկայական արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Գարնաչոյի և «Կարմիր սատանաների» միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2028 թվականին։ Անցյալ մրցաշրջանում Ալեխանդրոն անցկացրել է 58 խաղ, խփել 11 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։