Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում «Բարսելոնայի» և «Կոմոյի» միջև խաղը կարող է չկայանալ «Կամպ Նոու» մարզադաշտում: Կատալոնական ակումբը վերջերս ստացել է իր առաջին լիցենզիան քաղաքային իշխանություններից, բայց խաղը նույնիսկ սահմանափակ տարողունակությամբ անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ ևս մեկ լիցենզիա:
«Բլաուգրանան» լավատեսորեն չի տրամադրված այս հարցում: Որոշումը պետք է կայացվի հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այս ամենի մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Նշենք, որ վերակառուցումից հետո «Կամպ Նոու» մարզադաշտի լիարժեք բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Կոմոն» կխաղան Ժոան Գամպերի գավաթի համար կիրակի՝ օգոստոսի 10-ին: