Վենսան Կոմպանին զանգահարել է Լուիս Դիասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մասնակցում է մյունխենյան ակումբի կողմից թիմի կազմը ուժեղացնելու աշխատանքներին:

Sport Bild-ի տվյալներով՝ Կոմպանին վերջերս տեսազանգ է ունեցել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի հետ: «Բավարիայի» մարզիչը կոլումբիացու հետ քննարկել է խաղացողի հնարավոր մոտալուտ տրանսֆերը:

Նշվում է, որ 28-ամյա Դիասը համաձայնվել է տրանսֆերին: Ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլին» Մյունխեն տեղափոխվելու իր ցանկության մասին: Հեղինակավոր Transfermarkt պորտալը Լուիս Դիասին գնահատում է 70 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ պայմանագիր ունի ևս երկու մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականի կեսերը: