Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուրարտուի» հնարավոր մրցակիցը փոխվել է

ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ 1904» ակումբին փոխարինել 2025/26 թվականների Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:

ՈւԵՖԱ-ի նիստի ընթացքում որոշվել է, որ Սլովակիան ներկայացնող «Կոշիցեն» կփոխարինի «ԴԱԿ 1904»-ին Կոնֆերենցիաների լիգայում:

Այսպիսով, որակավորման առաջին փուլում «Ուրարտու» – «Նեման» զույգի հաղթողը կմրցի Սլովակիան ներկայացնող «Կոշիցե» ֆուտբոլային ակումբի հետ։